Բառախաղը ինտելեկտուալ հետաքրքիր խաղ է, որը լայնացնում է մտահորիզոնը, ընդլայնում հայերեն բառապաշարն ու մարզում ուղեղը։
Խաղի կանոնները պարզ են՝ ներկայացված տառերը պետք է մատի հպումով միացնել իրար և կազմել ածական և գոյական բառեր։
Դժվարանալու դեպքում կարող եք օգտվել օգնության հնարավորություններից՝ բացել տառ կամ խառնել տառերը։
Այն բառերը որոնք չեն ընդգրկվել գրատախտակի վրա, կկուտակվեն կուտակային բառեր բաժնում՝ բերելով Ձեզ 10 միավոր։
Նոր բառեր գտնելու դեպքում, որոնք ներառված չեն՝ ոչ գրատախտակի և ոչ էլ կուտակային բառերի բաժնում, կարող եք ուղղարկել mediactive@yandex.ru էլեկտրոնային հասցեին, նշելով, թե որ փուլի, որ բառի մեջ եք այն գտել, մենք սիրով կներառենք այն Բառախաղի մեջ։
Շնորհակալ ենք խաղը ներբեռնելու և խաղալու համար, ուրախ ժամանց։